ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼ Է ԿԻՍԱՀԱՂՈՐԴԻՉՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԻ ՎԱՃԱՌՔԸ ՉԻՆԱՍՏԱՆԻՆ

2 Min Read

Եվրոպական մի շարք երկրներ և ԱՄՆ-ն շարունակում են չհայտարարագրված տնտեսական պատերազմը Չինաստանի դեմ: Դրա համար արդարացված են բոլոր միջոցները: Այստեղ պարզ և հստակ երևում են Արևմտյան երկրների անգործության արդյունքում ի հայտ եկած վախերը:

Եվրոպացիները և ամերիկացիները պարզ և հստակ հայտարարում են, որ չինական տնտեսության զարգացման սահմաններ պետք է դրվեն: Դրանք պետք է լինեն այնպիսին, որ չվտանգեն Արևմուտքի դերակատարումն աշխարհում:

Առաջին հերթին փորձ է արվում խանգարել և մրցակցային դաշտից դուրս թողնել չինական ընկերություններին, որոնք իրենց քրտնաջան աշխատանքի արդյունքում հասել են շլացուցիչ արդյունքների:

Այս առումով բացառություն չէ Գերմանիայի կառավարության քայլը, որն անվտանգության նկատառումների քողի տակ արգելել է ավտոմոբիլային արդյունաբերությունում չիպեր արտադրող Elmos Semiconductor-ին վաճառել իր Դորտմունդի գործարանը շվեդական Silex-ին, որն իր հերթին ներկայանում է որպես չինական Sai Microelectronics-ի դուստր կազմակերպություն:

Դեռևս դեկտեմբերին Silex-ը հայտարարեց, որ Elmos-ի հետ պայմանագիր է կնքել 85 միլիոն եվրոյով գործարան գնելու համար: Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ  պետք է ուշադիր լինել ընկերությունների ձեռքբերումներին, երբ խոսքը վերաբերում է կարևոր ենթակառուցվածքներին, կամ երբ կա ԵՄ անդամ չհանդիսացող երկրների գնորդներին տեխնոլոգիաներ փոխանցելու վտանգ: Նա հավելել է, որ Եվրոպայում կիսահաղորդչային արդյունաբերությունը պաշտպանության կարիք ունի։ Պլանավորված գործարքն անհանգստացրել է գերմանական իշխանություններին, որոնք մտահոգված են, որ  երկրի կարևոր ենթակառուցվածքներում չինական ներդրումները կարող են վտանգել նրա մտավոր սեփականությունը և պարարտ հող հարթել`Պեկինի կողմից քաղաքական ճնշման ենթարկվելու համաը:

Կիսվեք այս հոդվածով