Թուրքիայի առաջատար պաշտպանական արդյունաբերության «Makina ve Kimya Endüstrisi» ընկերությունը գործունեություն է սկսել Ադրբեջանում՝ ստեղծելով «Makina ve Kimya Azerbaijan»-ը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ, կոնտր-ադմիրալ Զեքի Ակտյուրքը։
Նրա խոսքով՝ նոր կազմակերպությունը կորպորացիայի առաջին արտասահմանյան մասնաճյուղն է և համարվում է Անկարայի և Բաքվի միջև պաշտպանական արդյունաբերության ոլորտում ռազմավարական համագործակցության մաս։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում