Հայաստան նավթ արատահանելու մտքից ոգևորված՝ ադրբեջանցիները շատապում են առաջ քաշել նաև այլ ապրանքների արտահանման գաղափարնեև՝ նույնիսկ ռազմավարական։
Ադրբեջանական haqqin.az-ի հետ հարցազրույցում քաղաքագետ Էլխան Շահինօղլուն նշել է, որ նավթից բացի, Ադրբեջանը կարող է Հայաստանին մատակարարել նաև այլ ռազմավարական նշանակություն ունեցող ռեսուրսներ։
Նա նշել է, որ ձմռանը Հայաստանին հատկապես անհրաժեշտ են երեք հիմնական ապրանքներ՝ հացահատիկ, նավթամթերք և ջեռուցման գազ։
Նա նշել է, որ չնայած Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված խաղաղության պայմանագրի բացակայությանը, բանակցային գործընթացը շարունակվում է, և Բաքուն ցուցաբերում է բարի կամք։ Նա հավելել է, որ Ադրբեջանն արդեն մասնակցում է կամ կարող է մասնակցել այս երեք ապրանքների մատակարարմանը Հայաստանին։
«Ղազախական և ռուսական ցորենը Հայաստան է մատակարարվում Ադրբեջանի և Վրաստանի միջոցով։ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ շնորհակալություն է հայտնել նախագահ Իլհամ Ալիևին այս հնարավորության համար՝ նշելով, որ այժմ Հայաստանին վաճառվում են նաև այլ գյուղատնտեսական ապրանքներ Ադրբեջան-Վրաստան երթուղով։ Սա տեղի է ունենում առաջին անգամ Ադրբեջանի և Հայաստանի անկախացումից ի վեր։ Այս ամենը հստակ ցույց է տալիս մեր երկրի կառուցողական դիրքորոշումը և բարի կամքը», — նշել է քաղաքագետը։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանը պատրաստ է գազ վաճառել Հայաստանին, եթե առկա լինեն անհրաժեշտ ենթակառուցվածքները։ Շահինօղլուն բացատրել է, որ ադրբեջանական գազը կարող է տեղափոխվել Հայաստան, եթե վերականգնվեն կամ արդիականացվեն գործող խողովակաշարերը։
Ավելին, նա հավելեց, որ այն կարող է նույնիսկ ավելի էժան լինել, քան ռուսական գազը, ինչը Փաշինյանը հասկանում է։
Տնտեսական ոլորտի ադրբեջանցի «փորձագետը» խոսելով տնտեսկան թեմայից՝ չի մոռացել հավելել․
«Միևնույն ժամանակ, երկու հիմնական հարց մնում են չլուծված։ Դրանց թվում են Հայաստանի Սահմանադրության հնարավոր փոփոխությունները կամ նոր սահմանադրության ընդունումը, որը կարող է ճանապարհ հարթել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Կարևոր է, որ Փաշինյանը հաղթի առաջիկա ընտրություններում՝ արմատական ուժերի իշխանության գալը կանխելու համար։ Այս չլուծված խնդիրներին չնայած՝ Ադրբեջանն արդեն իսկ ռազմավարական առումով կարևոր ապրանքներ է վաճառում Հայաստանին կամ պայմաններ է ստեղծում դրանց այլ երկրներից տարանցման համար», — հավելել է Շահինօղլուն։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
