Եվրամիության երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնության են եկել Եվրահանձնաժողովին արտակարգ լիազորություններ տալու վերաբերյալ, ինչի շնորհիվ Ռուսաստանի շուրջ 210 մլրդ եվրոյի պետական ակտիվները կմնան սառեցված անժամկետ։
Այս մեխանիզմը թույլ է տալիս այլևս չերկարացնել պատժամիջոցները ամեն 6 ամիսը մեկ, ինչը զրկում է Հունգարիային և Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ ունեցող այլ երկրներին գործընթացը խափանելու հնարավորությունից։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը քննադատել է որոշումը, իսկ Ռուսաստանի Կենտրոնական բանկը հայտարարել է, որ ակտիվների ցանկացած օգտագործում անօրինական է և կվիճարկվի միջազգային բոլոր իրավասու ատյաններում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում