Անդրադառնանք ՀՀ խոշոր քաղաքներում գների մակարդակին ստորև բերված գծապատկերի օգնությամբ.
Գծապատկեր 1. ՍԳԻ-ն ՀՀ խոշոր քաղաքներում` 2022 թ․-ի հոկտեմբերին 2021 թ․-ի հոկտեմբերի նկատմամբ
Համաձայն վիճակագրական տվյալների՝ 2022 թ․-ի հոկտեմբերին, 2021 թ․-ի հոկտեմբերի համեմատ, գների աճը ՀՀ-ում կազմել է 9,5 %: Գնաճի բարձր մակարդակ է ապահովել Երևանը, որտեղ 2022 թ․-ի հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, գնաճը կազմել է 10,3 %։
9,3 %-ով, 8.8 %-ով և 8,7 %-ով գներն աճել են Հրազդանում, Վանաձորում և Գավառում։
Հանրապետությունում արձանագրված գնաճի մակարդակից ցածր գնաճ արձանագրվել է Վաղարշապատում, Կապանում՝ 8 %, Գյումրիում, Եղեգնաձորում՝ 7,9 %, և Աշտարակում՝ 7,8 %։
Դիտարկենք այն ապրանքախմբերը, որոնց մասով արձանագրվել է զգալի բարձր գնաճ Երևանում և ՀՀ մյուս խոշոր քաղաքներում․
Գծապատկեր 2. Մի շարք ապրանքախմբերի մասով ՍԳԻ-ն` 2022 թ․-ի հոկտեմբերին 2021 թ․-ի հոկտեմբերի նկատմամբ
Գծապատկեր 2-ում նկատում ենք, որ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների մասով զգալի գնաճ է արձանագրվել Երևանում՝ 13,6 %, Իջևանում և Վանաձորում՝ համապատասխանաբար 12.8 % և 12,3 %, Գավառում՝ 11,7 %, Հրազդանում՝ 11.8 %:
Հանգստի և մշակույթի մասով բարձր գնաճ է դիտվել Գավառում՝ 18,3 %, Եղեգնաձորում՝ 16.8 %, Գյումրիում՝ 15.8 %, Աշտարակում՝ 15.2 %, Արտաշատում՝ 13.9 %, և Երևանում՝ 14,1 %:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում