Կրթության ոլորտում երկնիշ գնաճ է գրանցվել Վանաձորում. Նոյեմբերը` թվերով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

2025թ․ նոյեմբերին 2024թ․ նոյեմբերի համեմատ գնաճը հաստատվել է 3․1%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 0․6%  մակարդակում։ Այս մասին են փաստում Ազգային վիճակագրական ծառայության տվյալները։

Ուսումնասիրենք իրավիճակը ՀՀ խոշոր քաղաքաներում․

2025թ․ նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գների զգալի աճ դիտվել է Վանաձորում՝ 4%, Իջևանում՝ 3․7%, և Գյումրիում՝ 3․5%։

Այս տարվա նոյեմբերին նախորդ ամսվա համեմատ զգալի գնաճ է դիտվել  Եղեգնաձորում և Գյումրիում՝ 0․6%,  և Իջևանում՝ 0․5%։ 


ՌԴ Կենտրոնական բանկը առաջարկել է սահմանափակել շարքային քաղաքացիների իրավունքները՝ կապված կրիպտոարժույթ գնելու հետ


Ուսումնասիրենք գնաճը 2025թ․ նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ գլխավոր քաղաքներում հետևյալ ոլորտների մասով․

Նկատենք, որ միայն Երևան քաղաքում է, որ բոլոր ապրանքախմբերի և ծառայությունների գների մասով արձանագրվել է գնաճ։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը հանրապետությունում կազմել է 3․8%։ Իսկ ամենաբարձր գնաճը հաստատվել է Վանաձորում՝ 5․6%։

Վիճակագրական տվյալները փաստում են, որ հագուստի և կոշիկի շուկայում գնանկումը հանրապետությունում կազմել է 0․2 Մասնավորապես, ամենաբարձր գնաճը հաստատվել է Գյումրիում՝ 1․7%, իսկ ամենախորը գնանկումը՝ 5․1%, Վաղարշապատում։

Բնակարանային ծառայություններ, ջուր, էլեկտրաէներգիա, գազ և վառելիքի այլ տեսակներ ոլորտում գնաճը հանրապետությունում կազմել է 0․6%։ Սակայն ՀՀ  խոշոր քաղաքներում ամենաբարձր գնաճը հաստատվել է Կապանում՝ 2%, իսկ ամենախորը գնանկումը՝  Աշտարակում՝ 2․2%։



Կրթության ոլորտում գնաճը հանրապետությունում կազմել է 8․3 Ընդ որում՝  ամենաբարձր գնաճը հաստատվել է Վանաձորում՝ 22%։

Իսկ տրանսպորտի մասով գնաճը  հանրապետությունում կազմել է 5%։ Այս ոլորտում ամենաբարձր գնաճը դիտվել է Գյումրիում՝ 14%։ 

Առողջապահության ոլորտում գնաճը հաստատվել է 3% մակարդակում։  Այստեղ ամենաբարձր գնաճը նկատվել է  Գավառում՝ 6․6%։ 

 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով