Ռուսաստանում 77-ամյա կինն աշխատանքի է անցել լոտոյի տոմսեր վաճառող կրպակում և մոտ մեկուկես տարվա ընթացքում գողացել է մոտ 330․000 ռուբլի արժողությամբ խաղատոմսեր։ Նա վերցրել է 30–1000 ռուբլի արժողությամբ տոմսեր՝ ընդհանուրում շուրջ 1500 հատ։
Գողացված տոմսերից ստացված փոքր շահումները նա կրկին ներդրել է նոր տոմսեր գնելու մեջ, սակայն ամբողջ ժամանակահատվածում միայն մեկ անգամ շահումը գերազանցել է 2000 ռումլի։
Դեպքի առնչությամբ ոստիկանությունը հարուցել է քրեական գործ։
- Տարեց կնոջ գործողությունները բացահայտվել են ինվենտարիզացիայի (հաշվառման) ժամանակ, երբ կրպակի ղեկավարությունը նկատել է տոմսերի շարունակական կորուստ։
-
Վաճառողը սկզբում փորձել է արդարանալ, որ տոմսերը «պատահաբար են խառնվել կամ կորչել», սակայն տեսախցիկների տեսագրությունները բացահայտել են պարբերական գողությունները։
-
Ըստ նախնական տվյալների՝ նա շահույթ չի հետապնդում, այլ ունեցել է խաղային կախվածություն, ինչի պատճառով շարունակաբար գնել է նոր տոմսեր՝ հույս ունենալով «հաղթել մեծ գումար»։
-
Կինը կարող է կանգնել ազատազրկման կամ տուգանքի առաջ՝ կախված դատախազության ներկայացրած մեղադրանքներից։
