ՌԴ Կենտրոնական բանկը առաջարկել է սահմանափակել շարքային քաղաքացիների իրավունքները՝ կապված կրիպտոարժույթ գնելու հետ

1 Min Read

Ռուսաստանի Կենտրոնական բանկը առաջարկել է սահմանել սահմանափակումներ սովորական քաղաքացիների համար կրիպտոարժույթների գնման վրա։ Այս մասին «РИА Новости»–ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ ԿԲ առաջին փոխնախագահ Վլադիմիր Չիստյուխինը։ Նրա խոսքով՝ ԿԲ-ը պատրաստ է թույլատրել միայն որակավորված ներդրողներին մուտք գործել կրիպտոշուկա՝ այն պայմանով, որ նրանք անցնեն համապատասխան թեստավորում։

Չիստյուխինի հայտարարությամբ՝ թեստավորման հարցերը լինելու են պարզ՝ ուղղված կրիպտոյի աշխատանքի ընդհանուր գիտակցմանը։ Միաժամանակ, արդեն գնված կրիպտոակտիվների պահման կամ վաճառքի վրա սահմանափակումներ չեն նախատեսվում:

Այն քաղաքացիները, ովքեր չեն ունենա թույլտվություն նոր կրիպտոակտիվներ գնելու համար, կկարողանան իրենց առկա ակտիվները պահել, վաճառել կամ փոխանակել ֆիատային գումարով կամ այլ ակտիվներով։ Նրանց համար «ելքի» սահմանափակումներ չեն լինի՝ ոչ ըստ ժամանակի, ոչ՝ ծավալի։

Նա նաև ընդգծել է, որ ԿԲ–ն նպատակահարմար չի համարում ոչ պրոֆեսիոնալ ներդրողներին ակտիվորեն տեղեկացնել կրիպտոյին կապված արժեթղթերի, թվային ֆինանսական ակտիվների (ЦФА) և ածանցյալ գործիքների (ПФИ) մասին, քանի որ այդ գործիքները նախատեսված են բացառապես որակավորված ներդրողների համար։

Ըստ նրա՝ «զանգվածային ներդրողներին» նման առաջարկներ անելն ավելորդ է, քանի որ դա միայն կավելացնի նրանց ռիսկերը։

Միևնույն ժամանակ, Չիստյուխինը չի բացառել, որ որոշ պայմանների դեպքում ոչ որակավորված ներդրողներին նույնպես կարող են որոշակի սահմանափակումներով թույլ տալ մուտք գործել կրիպտոշուկա․ այդ դեպքում նրանց հասանելի կլինեն միայն ամենաառևտրային և ամենալիկվիդ կրիպտոգործիքները։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով