ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ներկայացվել է Ադրբեջանին տրամադրվող օգնության սահմանափակումները վերացնելու մասին օրինագիծ, այս մասին տեղեկանում ենք Կոնգրեսի կայքից։
«2025 թվականի դեկտեմբերի 9-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ներկայացվել է H.R. 6534 բանաձևը։ Այս օրինագիծը կվերացնի Ադրբեջանին տրամադրվող օգնության սահմանափակումները։ Օրինագիծը ներկայացրել է հանրապետական կոնգրեսական Աննա Պաուլինա Լունան (դեմոկրատ, Ֆլորիդա)», — ասվում է հայտարարության մեջ։
Օրինագծի տեքստը կհրապարակվի ավելի ուշ։
Օրինագիծն ուղարկվել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողով՝ քննարկման համար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում