Զբոսաշրջային այցերի ամենամեծ աճը գրանցվել է հունիսին. պատկերը` հունվար-նոյեմբերին. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Զբոսաշրջությունն այն ոլորտներից է, որը հսկայական գումարներ է բերում տնտեսություն և ստեղծում բազմաթիվ աշխատատեղեր։ Համաձայն ՀՀ զբոսաշրջության կոմիտեի տվյալների՝ 2025թ․ հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ այցելած զբոսաշրջիկների թվաքանակն աճել է  2%-ով՝ կազմելով 2․1 մլն մարդ.  2025թ․ հունվար-նոյեմբեր ամիսների միջև բաշխվել է հետևյալ կերպ․

2025թ․ նոյեմբերին ՀՀ է այցելել 176,571 զբոսաշրջիկ, որը 2024թ․ համապատասխան համեմատ աճել է 15%-ով։

2025թ․ հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում զբոսաշրջիկների հոսքով ամենաակտիվ ամիսը եղել է օգոստոսը։ Ընդ որում՝ այս օգոստոսին 2024թ․ օգոստոսի համեմատ զբոսաշրջիկների թվաքանակն աճել է 11%-ով՝ կազմելով 334,396 մարդ։

Մյուս կողմից, զբոսաշրջային այցելությունների առումով ամենապասիվ  ամիսը եղել է փետրվարը, երբ ՀՀ է այցելել ընդամենը 117,372 զբոսաշրջիկ՝ 2024թ․ փետրվարի համեմատ կրճատվելով 8%-ով։ Հարկ է նշել, որ 2025թ․ 2024թ․ համեմատ դիտարկվող ժամանակահատվածում զբոսաշրջիկների թվաքանակի ամենամեծ աճը՝ 19%-ով, արձանագրվել է հունիս ամսին, իսկ ամենամեծ անկումը՝ 25 %-ով՝ ապրիլ ամսին։ 



Միևնույն ժամանակ նշենք, որ համաձայն ՀՀ զբոսաշրջության կոմիտեի վիճակագրական տվյալների, 2025թ․ հունվար-նոյեմբերին ՀՀ այցելած զբոսաշրջիկների շուրջ 41%-ը եղել են ՌԴ, 13%-ը՝ Վրաստանի, և 8%-ը՝ Իրանի քաղաքացիներ։

Իսկ ըստ տարիքային խմբի` պատկերը հետևյալն է` 35-44 տարեկանները` 26%, 25-34` 18% և 45-54` 17%։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով