Միլիարդատեր գործարար Անդրեյ Բաբիշինը նշանակվել է Չեխիայի վարչապետ

1 Min Read

Չեխիայի նախագահ Պետր Պավելը «Դժգոհ քաղաքացիների գործողություն» (ANO) շարժման առաջնորդ Անդրեյ Բաբիշին նշանակել է հանրապետության վարչապետ, հաղորդում է CT24-ը։

Հոկտեմբերին Բաբիշի ANO կուսակցությունը հաղթեց Չեխիայի խորհրդարանական ընտրություններում՝ հավաքելով ձայների մոտ 34.7%-ը։

Դրանից հետո նախագահը նրան հանձնարարեց ղեկավարել նոր կառավարություն ձևավորելու շուրջ բանակցությունները։

71-ամյա Բաբիշը միլիարդատեր քաղաքական գործիչ է և ANO շարժման առաջնորդը 2011 թվականից։

Forbes-ը նրա կարողությունը գնահատում է 4.3 միլիարդ դոլար։

Նա «Ագրոֆերտ» հոլդինգային ընկերության համասեփականատեր է, որը կառավարում է ավելի քան 210 ընկերություն տարբեր ոլորտներում՝ գյուղատնտեսությունից մինչև վերականգնվող էներգիա և լրատվամիջոցներ։

Գործարարը նախկինում հայտարարել էր, որ որոշել է «Ագրոֆերտը» կառավարման տակ դնել վարչապետ դառնալու համար։

Բաբիշը նախկինում Չեխիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2017-ից 2021 թվականներին, սակայն հրաժարական է տվել Պետր Ֆիալայի կոալիցիային պարտվելուց հետո, ով, ի վերջո, դարձավ Չեխիայի կառավարության ղեկավարը։

Բաբիշը բացահայտորեն իրեն համարում է Թրամփի կողմնակից և համարվում է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հիմնական դաշնակիցներից մեկը։

ANO կուսակցությունը, Օրբանի Fidesz-ի հետ միասին, Եվրախորհրդարանում երկրորդ ամենամեծ եվրասկեպտիկ և աջակողմյան կուսակցական խմբի՝ «Եվրոպայի հայրենասերներ» (PfE) անդամ է։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով