Apple Inc. պատրաստվում է իր սարքերի համար չիպեր մատակարարել Արիզոնայում կառուցվող գործարանից, ինչը կարևոր քայլ կլինի ասիական արտադրությունից ընկերության կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ։
Գործադիր տնօրեն Թիմ Կուկը նման հայտարարություն է արել Գերմանիայում` տեղի ինժեներների և մանրածախ առևտրականների հետ ներքին հանդիպման ժամանակ:
Նա հավելել է, որ Apple-ը կարող է ընդլայնել նաև չիպերի մատակարարումը Եվրոպայի գործարաններից։
Քուկը, հավանաբար, նկատի ունի Արիզոնայի գործարանը, որը շահագործելու է Taiwan Semiconductor Manufacturing Co-ն՝ Apple-ի չիպերի արտադրության բացառիկ գործընկերը: Այս գործարանի բացումը նախատեսված է 2024 թվականին։ Իսկ TSMC-ն արդեն դիտարկում է ԱՄՆ-ում երկրորդ գործարանի կառուցումը՝ որպես երկրում չիպերի արտադրությունը մեծացնելու ավելի լայն ծրագրի մաս:
Ըստ վերլուծաբանների՝ այս արտադրության նույնիսկ մի մասը ԱՄՆ վերադարձնելը՝ Ասիայից տարիներ շարունակ կախվածությունից հետո, նշանակալից քայլ կլինի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում