ԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են «Լուկօյլի» և «Ռոսնեֆտի» դեմ պատժամիջոցները

1 Min Read

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է իր գերատեսչության կողմից ռուսական «Ռոսնեֆտ» և «Լուկօյլ» ընկերությունների դեմ պատժամիջոցների կիրառման հարցը։

Բեսենթը X սոցիալական ցանցում նշել է, որ զրույցի ընթացքում կենտրոնացել է նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում երկարատև խաղաղություն ապահովելու հանձնառության վրա և քննարկել ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից ռուսական նավթային հսկաներ «Լուկօյլ»-ի և «Ռոսնեֆտ»-ի դեմ պատժամիջոցները։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը «Ռոսնեֆտ»-ը, «Լուկօյլ»-ը և այդ ընկերությունների 34 դուստր ձեռնարկությունները ներառել է նոր պատժամիջոցների փաթեթում։

Ինչպես լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում բացատրել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը, Վաշինգտոնը հույս ունի, որ այս սահմանափակումները ճնշում կգործադրեն Մոսկվայի վրա՝ Ուկրաինայում հակամարտության պատճառով։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով