Վրաստանը տուրք չի գանձի դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար

1 Min Read

Վրաստանը տուրք չի գանձի դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար, հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։

Պաշտոնական Թբիլիսին այսօր միաժամանակ հայտնել է, որ անցած շաբաթավերջին այդ մասին հարցում է ստացել գործընկերներից:

«Այս տարվա դեկտեմբերի 5-ին Վրաստանի կառավարությունը գործընկերներից ստացել է խնդրանք՝ Վրաստանի տարածքով Ադրբեջանից դեպի Հայաստան վառելիքի միանվագ տարանցում իրականացնելու վերաբերյալ։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշմամբ «Վրացական երկաթուղուն» հանձնարարվել է անհապաղ և ամբողջությամբ անվճար իրականացնել բեռի միանվագ երկաթուղային փոխադրումը»,- ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Վրաստանը, իբր, Ադրբեջանից Հայաստան նավթի հնարավոր տարանցման համար պահանջել է 92 դոլար մեկ տոննայի համար։

«Դա ժեստ է վրացական կողմից՝ խաղաղության գործընթացին», — Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հաստատել է՝ Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար տուրք չի գանձվի:

 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով