1,3 միլիարդ մարդ ականջակալների պատճառով խլանալու վտանգի առաջ է

1 Min Read

Կարոլինսկայի համալսարանի ղեկավարած գիտնականների միջազգային թիմը հաշվարկել է, որ ավելի քան 1,3 միլիարդ երիտասարդ կարող է խլանալ ականջակալներով շատ բարձր երաժշտություն լսելու կամ համերգների հետևանքով: Փոխանցում է DailyМail-ը։

Գիտնականները վերլուծել են 12-ից 34 տարեկան 20 000 մարդու լսողության վրա բարձր երաժշտության ազդեցության 33 հետազոտություն: Պարզվել է, որ նրանց 50 %-ը պարբերաբար մինչև 112 դեցիբել ձայնով երաժշտություն է լսել։

Գիտնականների խոսքերով, 85 դեցիբելից բարձր ձայնի մակարդակը կարող է վնասել լսողությունը: Ինչպես նշվում է, ականջակալների չափազանց բարձր երաժշտությունը կարող է վնասել ներքին ականջը, լսողական նյարդը, նվազեցնել մազերի բջիջների քանակը և, ի վերջո, հանգեցնել լսողության վատացման և կորստի:

Հաշվի առնելով, որ Երկրի վրա 12-ից 34 տարեկան մոտ 2,8 միլիարդ մարդ կա, գիտնականների խումբը գնահատել է, որ 670 միլիոնից մինչև 1,35 միլիարդ երիտասարդներ կանգնած են լսողության կորստի վտանգի առաջ:

Կիսվեք այս հոդվածով