Երբ մտածում եք աշխարհի ամենահարուստ երկրների մասին, հավանաբար նկատի ունեք մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն (GDP per capita)։ Այս հոդվածում ներկայացված են աշխարհի 10 ամենահարուստ երկրները՝ հիմնված Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) տվյալների վրա։
Եթե փնտրում եք Չինաստանի կամ ԱՄՆ-ի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, այս ցուցակը կարող է ձեզ զարմացնել, քանի որ առաջին տեղերում են աշխարհի փոքր երկրները։
ՀՆԱ (GDP)-ը երկրի ներսում արտադրված ապրանքների ու ծառայությունների ընդհանուր արժեքն է։ Եթե այդ թիվը բաժանենք երկրի բնակչության վրա, կստանանք բնակչի միջին բարեկեցության մակարդակը։
Ավելի ճշգրիտ ցուցանիշը՝ Գնումային համարժեքության ինդեքսը (Purchasing Power Parity – PPP), հաշվի է առնում․
- տեղական ապրանքների ու ծառայությունների արժեքը,
- գնաճը,
- երկրների միջև գնողունակության տարբերությունները։
Չնայած այն փաստին, որ որոշ երկրներ հարկային ապաստաններ են (tax havens), ինչը արհեստականորեն բարձրացնում է ՀՆԱ-ն, GDP per capita PPP ցուցանիշը դեռևս համարվում է ամենաճշգրիտը՝ երկրների առօրյա բարեկեցությունը գնահատելու համար։
Աշխարհի 10 ամենահարուստ երկրները (GDP per capita PPP, 2025)
| Վարկանիշ | Երկիր | Մեկ շնչին ՀՆԱ PPP (USD) | Տարեկան աճ | Մայրցամաք |
|---|---|---|---|---|
| #1 | Սինգապուր | $156,760 | 2.0% | Ասիա |
| #2 | Լյուքսեմբուրգ | $152,920 | 1.6% | Եվրոպա |
| #3 | Մակաո (Մակաո SAR) | $134,040 | 3.6% | Ասիա |
| #4 | Իռլանդիա | $134,000 | 2.3% | Եվրոպա |
| #5 | Քաթար | $121,610 | 2.4% | Ասիա |
| #6 | Նորվեգիա | $107,890 | 2.1% | Եվրոպա |
| #7 | Շվեյցարիա | $97,580 | 0.9% | Եվրոպա |
| #8 | Բրունեյ | $95,760 | 2.5% | Ասիա |
| #9 | Գայանա | $94,260 | 10.3% | Հարավային Ամերիկա |
| #10 | ԱՄՆ | $89,110 | 1.8% | Հյուսիսային Ամերիկա |
Փոքր երկրները՝ ինչպիսիք Սինգապուրը և Լյուքսեմբուրգը, մեծ օգուտ են ստանում իրենց ֆինանսական սեկտորից, բիզնեսին ու ներդրումներին նպաստող հարկային քաղաքականությունից։ Մեծ երկրներն՝ ինչպես ԱՄՆ-ը կամ Չինաստանը, շատ ավելի ցածր տեղերում են մեկ շնչին ՀՆԱ-ի ցուցանիշներով։
Ամենահարուստ երկրների՝ 11–20-րդ հորիզոնականները
| Վարկանիշ | Երկիր | Մեկ շնչին ՀՆԱ PPP | Տարեկան աճ | Մայրցամաք |
|---|---|---|---|---|
| #11 | Դանիա | $88,930 | 2.9% | Եվրոպա |
| #12 | Նիդեռլանդներ | $84,570 | 1.4% | Եվրոպա |
| #13 | Թայվան | $84,080 | 2.9% | Ասիա |
| #14 | Սան Մարինո | $83,030 | 1.0% | Եվրոպա |
| #15 | ԱՄԷ | $81,680 | 4.0% | Ասիա |
| #16 | Իսլանդիա | $81,220 | 2.0% | Եվրոպա |
| #17 | Հոնկոնգ | $77,940 | 1.5% | Ասիա |
| #18 | Մալթա | $76,710 | 3.9% | Եվրոպա |
| #19 | Բելգիա | $75,850 | 0.8% | Եվրոպա |
| #20 | Ավստրիա | $74,370 | -0.3% | Եվրոպա |
10 ամենահարուստ երկրները
1. Սինգապուր
- GDP՝ $564.77 մլրդ
- Բնակչություն՝ 5.8 մլն
- Մեծագույն բիզնես և առևտրային կենտրոն է։
- Ունի բարձր եկամուտներ, մեծ ներդրումներ, տեխնոլոգիական զարգացում։
2. Լյուքսեմբուրգ
- GDP՝ $96.61 մլրդ
- Բնակչություն՝ 675 հազար
- Հզոր ֆինանսական կենտրոն, բարձր կենսամակարդակ, անվճար հանրային տրանսպորտ։
3. Մակաո
- GDP՝ $53.35 մլրդ
- Բնակչություն՝ 720 հազար
- Աշխարհի «Ասիական Լաս Վեգասը»՝ 40+ կազինոներով։
- COVID-ից հետո արագ վերականգնվող տնտեսություն։
4. Իռլանդիա
- GDP՝ $598.84 մլրդ
- Խոշոր հարկային ապաստան, որտեղ աշխատում են Apple, Google, Microsoft։
- Բնակչություն-5.2 միլիոն
5. Քաթար
- GDP՝ $222.78 մլրդ
- Ունի աշխարհի երրորդ ամենամեծ գազի պաշարները։
- FIFA 2022-ը մեծ խթանեց տնտեսությունը։
- Բնակչություն -3.07 միլիոն
6. Նորվեգիա
- GDP՝ $504.28 մլրդ
- Ունի $1.3 տրիլիոն արժողությամբ սուվերեն ֆոնդ՝ ամենամեծը աշխարհում։
- Բնակչություն — 5.51 միլիոն
7. Շվեյցարիա
- GDP՝ $947.13 մլրդ
- Ֆինանսական կենտրոն, զարգացած ծառայությունների ոլորտ, ամենացածր ԱԱՀ Եվրոպայում։
- Բնակչություն- 8.9 միլիոն
8. Բրունեյ
- GDP՝ $16.01 մլրդ
- Հիմնական եկամուտը՝ նավթ և գազ։
- Կառավարվում է սուլթանի կողմից՝ աշխարհի ամենահարուստ միապետներից մեկը։
- Բնակչություն- 458 հազ.
9. Գայանա
- GDP՝ $25.82 մլրդ
- Տնտեսական աճը սկիզբ է առել 2015-ին հայտնաբերված հսկայական նավթային պաշարներից։
- Բնակչություն— 831 հազ.
10. ԱՄՆ
- GDP՝ $30.51 տրիլիոն
- Աշխարհի ամենամեծ տնտեսություններից է և ռազմական գերտերություն։
- Բնակչություն-335 միլիոն
