Ռուսաստանում սկսում են մշակել կոռուպցիոներներից կրիպտոակտիվների բռնագանձման մեխանիզմներ

1 Min Read

Ռուսաստանը ակտիվորեն ստեղծում է իրավական ու գործնական հիմքեր կոռուպցիոն գործերով մեղադրյալներից կրիպտովալյուտա, արժեթղթեր և արտասահմանյան ակտիվներ բռնագանձելու համար: Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում նշել է ՌԴ գլխավոր դատախազ Ալեքսանդր Գուցանը։

Նրա խոսքով՝ ներկայումս ձևավորվում է փորձ, ինչպես նաև մշակվում են համապատասխան օրենսդրական փոփոխություններ՝ թվային ակտիվների առգրավումն ու պետական եկամուտի վերածումն ապահովելու համար։

Գուցանը ընդգծել է նաև, որ մասնակցել է ՄԱԿ-ի Կիբերհանցագործության դեմ կոնվենցիայի ստորագրման արարողությանը․ համաձայնագրին կարող են միանալ ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրները։ Նա այս նախաձեռնությունը կոչել է միջազգային իրավունքի պատմական իրադարձություն և առաջին համաշխարհային պայմանագիրը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների հանցագործ օգտագործման դեմ պայքարի ոլորտում։

Հոկտեմբերին Գուցանը հայտնել էր, որ Ռուսաստանում քննարկվում է նաև՝

  • կրիպտովալյուտայի անօրինական շրջանառության կազմակերպման համար պատասխանատվության սահմանումը,
  • կրիպտոակտիվների առգրավման և պետական եկամուտի վերածման կարգի մշակումը։

Այս քայլերը միտված են ընդլայնելու կոռուպցիայի դեմ միջոցառումների շրջանակը՝ ներառելով նաև թվային ակտիվների վերահսկողությունը։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով