Circle, Tether և Binance ընկերությունները լիցենզիաներ են ստացել Աբու Դաբիում

1 Min Read

Circle, Tether և Binance ընկերությունները հայտնել են, որ ստացել են լիցենզիաներ Աբու Դաբիի միջազգային ֆինանսական գոտում (Abu Dhabi Global Market, ADGM), որը գործում է ԱՄԷ-ում և կարգավորվում է սեփական իրավական համակարգով։

Circle ընկերությունը, որը թողարկում է USDC ստեյբլքոինը, ստացել է ֆինանսական ծառայությունների մատուցման թույլտվություն և մտադիր է տարածաշրջանում զարգացնել բլոկչեյնի վրա հիմնված վճարային և հաշվարկային ենթակառուցվածք։

Tether–ը հայտարարեց, որ նրա USDT ստեյբլքոինը ADGM-ում ճանաչվել է որպես ֆիատ արժույթին կապակցված թվային թոքեն։ Լիցենզավորված ընկերությունները այժմ կարող են վարել USDT-ի հետ կապված գործարքներ տարբեր բլոկչեյններում՝ Aptos, Cosmos, TON, TRON և այլ ցանցերում։

Binance–ը հաստատեց, որ ստացել է լիակատար գործունեության թույլտվություն իր գլոբալ հարթակի համար, ինչը նրան հնարավորություն կտա գործել որպես բորսա, քլիրինգի կենտրոն և բրոքերային ընկերություն։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով