Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Կողմերը քննարկել են տնտեսական ոլորտին առնչվող հարցեր, մասնավորապես առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու հարցը։ Նշենք, որ երկու երկրների առևտրի ծավալը հասնում է 6 մլրդ դոլարի և երկրները մտադիր են այն հասցնել 10 մլրդ դոլարի։
Հանդիպումից հետո կողմերը ստորագրել են տարբեր ոլորտներում համագործակցության 16 համաձայնագիր։
Համաձայանգրերը վերաբերում են հաղորդակցության, անվտանգության, ռազմարդյունաբերության,արդյունաբերության և տեխնոլոգիաների, տրանսպորտի և ենթակառուցվածքների, առևտրի, կրթության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում