Սոցցանցերի օգտատերերը ծաղրել են Moncler-ի $ 450 արժողությամբ շան բաճկոնը, գրում է NDTV-ն։ Մարդկանց կարծիքով՝ նման հանդերձանքով ընտանի կենդանին մեքենայի անվադողի տեսք կունենա։
Շան բաճկոնը հասանելի է երկու գույնով՝ սև և վարդագույն։ Ապրանքի նկարագրության մեջ արտադրողը նշել է, որ ընտանի կենդանուն հարմար կլինի նման հագուստի մեջ, որը պատրաստված է փայլուն նեյլոնե լաքից։
Սոցցանցերի օգտատերերի կարծիքով, բաճկոնը չափազանց թանկ է և ծիծաղելի տեսք ունի։
«Մտածում եք, որ ես կգնե՞մ Moncler ապրանքանիշի շան բաճկոնը, նախքան ինձ համար գնելը»,- մեկնաբանել են զարմացած օգտատերերը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում