2025թ․ հոկտեմբեր ամսվա սոցիալ-տնտեսական առանցքային ցուցանիշների մասով պատկերը հետևյալն է.
ԱՎԿ տվյալների համաձայն՝ 2025թ․ հոկտեմբերին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է ֏353,037 մլն, իսկ շինարարության ծավալը՝ ֏89,273 մլն:
2025թ․ հոկտեմբերին առևտրաշրջանառության մակարդակն արձանագրել է ֏599,801 մլն, իսկ ծառայությունների ծավալը՝ ֏365,990 մլն արդյունքները:
Ընթացիկ տարվա հոկտեմբերին ՀՀ-ում արտադրվել է 801 մլն կՎտ./ժ էլեկտրաէներգիա:
Ինչ վերաբերում է մեր հայրենակիցների միջին ամսական անվանական աշխատավարձին, ապա հոկտեմբերին այն կազմել է ֏293,729:
Իսկ արտահանման և ներմուծման ծավալները նույն ամսում կազմել են համապատասխանաբար $744մլն և $1,194մլն:
Վերը բերված ցուցանիշները հնարավոր կլինի լիովին մեկնաբանել և դրանց փոփոխության միտումն ըմբռնել, եթե դրանց 2025թ․ հոկտեմբերին արձանագրված արդյունքները համեմատության մեջ դրվեն 2024թ․հոկտեմբերին և 2025թ․ սեպտեմբերին արձանագրված արդյունքների համապատասխան մակարդակների հետ.
Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2025թ․ հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ կազմել է 10․1%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 4․1%։
Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալները 2025թ․ հոկտեմբերին 2024թ․ նույն ամսվա համեմատ աճել են շուրջ 17․9%-ով, իսկ 2025թ․ սեպտեմբերի համեմատ՝ 20.8%-ով: Շինարարության ծավալները 2024թ հոկտեմբերի համեմատ աճել են շուրջ 20.1%-ով, իսկ 2025թ․ սեպտեմբերի համեմատ՝ շուրջ 1․3%-ով։
2025թ․ հոկտեմբերին 2024թ․ նույն ամսվա համեմատ առևտրաշրջանառության ծավալների աճը կազմել է ընդամենը 1%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 2․2%։
2025թ-ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ծառայությունների ծավալի աճը կազմել է 12.8%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 1․8%։
2025թ․ հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գնաճը կազմել է 3․7%, իսկ սեպտեմբերի համեմատ՝ 0․3%-ով։
Իսկ միջին ամսական անվանական աշխատավարձն նախորդ տարվա համեմատ աճել է 6․3%-ով, 2025թ․ սեպտեմբերի համեմատ՝ 2%-ով։
Արտահանման և ներմուծման ծավալները 2025թ․հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել են համապատասխանաբար 21․8%-ով և 11․9%-ով։ Մյուս կողմից, ընթացիկ տարվա սեպտեմբերի համեմատ արտահանման ծավալներն աճել են 12%-ով, իսկ ներմուծման ծավալները՝ 21․8%-ով ։
- Ամփոփելով վերոգրյալ արդյունքները, նշենք, որ 2025թ․հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ բավականին ցածր ցուցանիշ է արձանագրվել առևտրաշրջանառության մասով, ինչպես նաև զգալի անկումներ կան արտահանման և ներմուծման ծավալներում։
