Ռուսաստանում Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի (ԿԽԿ) ենթակառուցվածքների վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո Ղազախստանը քննարկում և օգտագործում է նավթի արտահանման բոլոր հնարավոր այլընտրանքային ուղիները։
Այս մասին հայտնել է Ղազախստանի էներգետիկայի նախարարությունը։
Նախարարության տվյալներով՝ նավթարդյունահանող ընկերությունների հետ համագործակցությամբ անհապաղ աշխատանքներ են տարվում արտադրված նավթի ծավալների վերաբաշխման ուղղությամբ։
«Ակտիվացվել է արտահանման այլընտրանքային ուղիների օգտագործումը։ Ուսումնասիրվում և օգտագործվում են բոլոր հնարավոր փոխադրման տարբերակները։ Լոգիստիկան ճկուն կերպով կարգավորվում է՝ հիմնվելով ընդունող երկրների տեխնիկական հնարավորությունների վրա», — նշել է էներգետիկայի նախարարությունը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
