Կատարի վերջնագիր է ներկայացնում

1 Min Read

Կատարը կանի ամեն ինչ՝ պաղեստինցի ժողովրդին օգնելու համար, սակայն մտադիր չէ ֆինանսավորել Գազայի հատվածի վերակառուցումը առանց այլ երկրների մասնակցության: Այս մասին հայտարարել է արաբական պետության կառավարության ղեկավար և արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանին։

«Ինչ վերաբերում է Կատար պետությանը, մենք կշարունակենք աջակցել պաղեստինցի ժողովրդին: Մենք կանենք ամեն ինչ՝ նրանց տառապանքները մեղմելու համար։ Միևնույն ժամանակ, մենք պաղեստինցիներին չենք թողնի առանց օգնության, եթե ոչ ոք նրանց չօգնի», — ասել է նա ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի հետ Դոհայի ֆորումի շրջանակներում տված հարցազրույցում։

Կատարի վարչապետը ընդգծել է, որ Դոհան միջոցներ կհատկացնի պաղեստինցիներին օգնելու համար՝ «եթե այդ օգնությունը իրականում հասնի նրանց»։

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գնահատականների համաձայն՝ Գազայի հատվածի վերակառուցման համար կպահանջվի մոտավորապես 70 միլիարդ դոլար։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով