Ամերիկացի միլիարդատեր գործարար Իլոն Մասկը արձագանքել է Եվրամիության կողմից իր X հարթակի (նախկինում՝ Twitter) համար սահմանված 120 միլիոն եվրո տուգանքին՝ ընդգծելով, որ առանց խոսքի ազատության Արևմուտքը դատապարտված է անկման։
«Առանց խոսքի ազատության Արևմուտքը կընկնի», — գրել է նա X-ում։
Դեկտեմբերի 5-ին Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) 120 միլիոն եվրոյով տուգանել է X սոցիալական մեդիա հարթակին՝ «Թվային ծառայությունների մասին» օրենքի (DSA) համաձայն ԵՄ թվային կանոնները խախտելու համար։
Նշված պատճառների թվում էին «կապույտ նշիչի» խաբուսիկ դիզայնը, գովազդային պահոցում թափանցիկության բացակայությունը և հետազոտողներին հանրային տվյալներին հասանելիություն չտրամադրելը։
Դեկտեմբերի 5-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մեկնաբանել է ԵՀ-ի որոշումը տուգանքի վերաբերյալ՝ այն անվանելով օտարերկրյա կառավարությունների կողմից ամերիկյան ժողովրդի վրա հարձակում։
Նա նաև հավելել է, որ ամերիկացիներին առցանց գրաքննելու ժամանակն ավարտվել է։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում