«Յոթի խումբը» (G7) և Եվրամիությունը քննարկում են ռուսական նավթի ծովային փոխադրման լիակատար արգելքը՝ փոխարինելու ներկայիս գնային սահմանաչափին, հաղորդում է «Ռոյթերս»-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։
Նախաձեռնության նպատակն է ամբողջությամբ կանգնեցնել արևմտյան նավագնացական ընկերություններին, այդ թվում՝ հունական, կիպրոսյան և մալթական ընկերություններին, ռուսական նավթի փոխադրումը, նշում է գործակալությունը։
Reuters-ին երեք աղբյուրներ հայտնել են, որ քննարկվող արգելքը կարող է ներառվել Ռուսաստանի դեմ ԵՄ-ի հաջորդ պատժամիջոցների փաթեթում, որը նախատեսված է 2026 թվականի սկզբին։ Բրյուսելը հույս ունի նախ համաձայնության գալ նախաձեռնության շուրջ՝ G7-ի լայն համաձայնագրի շրջանակներում, նախքան այն որպես Եվրամիության համար պատժամիջոցների փաթեթ ներկայացնելը, ընդգծվում է զեկույցում։
Գնային սահմանաչափը վերացնելու և ռուսական նավթի ծովային փոխադրումն արգելելու գաղափարը առաջ են մղում բրիտանացի և ամերիկացի պաշտոնյաները G7-ի տեխնիկական հանդիպումներում։
Ինչպես նշում է գործակալությունը, ԱՄՆ-ի վերջնական որոշումը կախված կլինի Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից ընտրված մարտավարությունից՝ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի կարգավորման վերաբերյալ Վաշինգտոնի միջնորդությամբ շարունակվող քննարկումների ֆոնին։
Ներկայումս ռուսական նավթի գնի առաստաղը մեկ բարելի համար 60 դոլար է։ G7-ը և ԵՄ-ն այն սահմանել են 2022 թվականի վերջին՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականության շրջանակներում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում