Հունգարիան արգելափակել է Ուկրաինային աջակցելու համար նախատեսված ԵՄ եվրապարտատոմսերի թողարկումը, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով երկու դիվանագետների։
«Դեկտեմբերի 5-ին Հունգարիան պաշտոնապես բացառեց Ուկրաինային աջակցելու համար եվրապարտատոմսերի թողարկումը։ Սա զրկեց ԵՄ-ին պոտենցիալ «Բ» պլանից, եթե այն չկարողանա գտնել Կիևի ֆինանսավորման համար ռուսական սառեցված 165 միլիարդ եվրոյի ակտիվներն օգտագործելու միջոց», — նշվում է հաղորդագրության մեջ։
ԵՄ յոթամյա բյուջեով ապահովված եվրապարտատոմսերի թողարկումը դիտարկվել է որպես Ուկրաինայի ֆինանսավորման տարբերակ, սակայն Politico-ի աղբյուրները հայտնել են, որ Բուդապեշտը մերժել է այդ գաղափարը։
Հրապարակումը պարզաբանել է, որ Հունգարիան օգտագործել է իր վետոյի իրավունքը՝ արգելափակելով ծրագիրը Բրյուսելում ԵՄ 27 անդամ պետությունների դեսպանների հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվել է ռուսական միջոցների բռնագրավման հնարավորությունը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում