ԵԱՍՄ հիմնարկի պատասխանատուն կտուգանվի աղբ այրելու համար. ԲԸՏՄ

1 Min Read

Այսօր սոցիալական ցանցում հրապարակված «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակիցների կողմից աղբի այրման վերաբերյալ տեսանյութի հիմքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:

Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում, Հյուսիս-հարավ ավտոմայրուղու հարակից տարածքում կենցաղային և սպառման թափոններ այրող «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակիցների սանմաքրման խմբավար-պատասխանատու անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, որի հիմքով կնշանակվի վարչական տուգանք՝ 200000 ՀՀ դրամի չափով։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով