Ըստ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի՝ 2023 թվականի պետական բյուջեի հիմնական առանձնահատկությունները հետևյալն են․

Հարկաբյուջետային քաղաքականությունը մակրոտնտեսական միջավայրին կհաղորդի ավելի բարձր հուսալիություն:

Պետական եկամուտները, հատկապես՝ հարկային եկամուտները կշարունակեն աճել Կառավարության ծրագրով սահմանված հնգամյա նպատակին համահունչ:

Պետական բյուջեի դեֆիցիտը կմնա հուսալի կառավարման միջակայքում և կնպաստի պետական պարտքի չափով պայմանավորված ռիսկերի նվազեցմանը:

Պետական պարտքը կվերադառնա որակապես նոր՝ ՀՆԱ-ի
50%-ը չգերազանցող միջակայք և կբարձրացնի ֆինանսական շուկաների մասնակիցների վստահությունը Կառավարության վարկունակության առնչությամբ:

Կառավարությունը այսպիսի մակրոտնտեսական քաղաքականությամբ կավելացնի ֆինանսական անվտանգության տարածքը և անսպասելի իրավիճակներում ֆինանսական արձագանքման ավելի բարձր դիմակայունություն կցուցաբերի:

Բյուջետային ծրագրերն ավելի ուղղակիորեն կփոխկապակցվեն Կառավարության գործունեության ծրագրի նպատակներին:

Բյուջետային ծրագրերը կլինեն ավելի արդյունավետ:
Պետական եկամուտների բարելավման նպատակով Կառավարության ծրագրով սահմանված՝ հիմնական մակրոտնտեսական թիրախներից մեկը ՀՆԱ-ի նկատմամբ հարկերի հավաքելիության ցուցանիշի աճն է: Նախատեսվում է 2026 թվականին հասնել Հարկեր/ՀՆԱ 25%-ը գերազանցող ցուցանիշի: 2021 թվականին այն կազմել է 22.7%: 2023 թվականի ծրագրային թիրախը 23.7%-ն է:
2023 թվականի բյուջեի նախագծով ծախսերը կկազմեն 2590 մլրդ դրամ, ինչը 2023թ. ՀՆԱ-ի 27.8%-ն է կամ 1 տոկոսային կետով ավելին, քան 2022 թվականի ճշտված բյուջեով սահմանված ծախսերն են: 2022 թվականի ճշտված բյուջեով սահմանված ծախսերի նկատմամբ աճը կկազմի 16.3%:
Նախարարի ելույթն ամբողջությամբ՝
այստեղ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում