Հերթական ռեկորդն ենք արձանագրել. Պապոյան

1 Min Read

Նոյեմբերին ևս զբոսաշրջային ռեկորդ ունենք՝ 176,571 մարդ:  Այս մասին գրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Նա ուղիղ եթերում հայտարարել է.

«Հերթական ռեկորդն ենք արձանագրել զբոսաշրջության ոլորտում։ Այս տարվա նոյեմբեր ամսին Հայաստան է եկել 176571 զբոսաշրջիկ, ինչը ռեկորդային է Հայաստան եկած զբոսաշրջիկների վիճակագրության մեջ որևէ նոյեմբեր ամսվա համար։

Առհասարակ, մենք այս տարի այդպիսի մի շարք ռեկորդներ ենք սահմանել, մասնավորապես Հայաստանում չի եղել երբևէ որևէ մայիս, որևէ հունիս, որևէ հուլիս, որևէ օգոստոս, որևէ հոկտեմբեր կամ որևէ նոյեմբեր, որ այդքան շատ զբոսաշրջիկ գա Հայաստան, որքան եղել է այս ամիսների, 2025 թվականի այս ամիսներին։

Պարզապես նշեմ, որ այս ցուցանիշը, օրինակ նոյեմբեր ամսվա, 26%-ով ավելին է, քան 2019 թվականի ցուցանիշը, 18%-ով ավելին է 2023 թվականի ցուցանիշից և 15.4%-ով ավելին է նախորդ տարվա 2024 թվականի ցուցանիշից»,-ասել է նա։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով