Հայաստանի իշխանությունները բարձրաձայնում են այն մասին, որ աղքատության մակարդակը հանրապետությունում նվազել է 2024թ․ 2023թ․ համեմատ, սակայն այս գործընթացը, փաստացի, հավասարաչափ չի տեղի ունեցել Երևանում և ՀՀ մարզերում։
Այսինքն, կան մարզեր, որտեղ, ընդհակառակը, աղքատությունն աճել է։ Երկրում պահպանվող ցածր աշխատավարձերն ու կենսաթոշակները թույլ չեն տալիս, որպեսզի բնակչությունն օգտվի տարբեր ապրանքներից և ծառայություններից։
Այս իրավիճակի մասշտաբները հասկանալու համար մշակվել են զրկվածության 13 ցուցանիշները (I1` առնվազն մեկ շաբաթ տևողությամբ արձակուրդը անցկացնել տնից հեռու (ՏՏ-ն ամբողջությամբ), I2`տնից դուրս կանոնավոր կերպով (տարեկան մի քանի անգամ) մասնակցել վճարովի ժամանցային այնպիսի միջոցառումների, ինչպիսիք են սպորտը, կինոն, համերգը և այլն , I3`փոխարինել մաշված կահույքը՝ ներառյալ կահույքի առանձին առարկաները , I4` կատարել անսպասելի ծախս 45.000 դրամի չափով և վճարել սեփական ռեսուրսներով (առանց պարտք վերցնելու կամ ֆինանսական օգնություն խնդրելու), I5`ավտմեքենա ունենալ, I6`մասնակցել ընկերների/ընտանիքի, բարեկամների հետ ճաշկերույթի/ խնջույքի ամիսը առնվազն մեկ անգամ, I7`օրը մեջ մսով, հավով, ձկով (կամ համարժեք բուսակերային) կերակուր ուտել, I8`տանը բավարար ջերմություն ապահովել, I9`ծախսել իր վրա շաբաթական փոքր գումար (առանց ստիպված լինելու խորհրդակցել որևէ մեկի հետ) , I10`փոխարինել մաշված հագուստը (ներառյալ հնաոճ հագուստը) նոր, նախկինում չօգտագործված հագուստով , I11`ինտերնետային կապ ունենալ , I12`ժամանակին վճարել վարձակալության կամ հիմնական կացարանի հիփոթեքի համար , I13`ունենալ բջջային հեռախոս), որոնք 2024թ․ հաստատվել են հետևյալ մակարդակներում․
Զրկվածության ցուցանիշների 3 ամենաբարձր մակարդակներն արձանագրվել են հետևյալ կետերում․
Մասնավորապես,
- Բնակչության 78.7%-ը չի կարողանում առնվազն մեկ շաբաթ տևողությամբ արձակուրդն անցկացնել տնից հեռու (ՏՏ-ն ամբողջությամբ),
- Բնակչության 76.8%-ը չի կարողանում տնից դուրս կանոնավոր կերպով (տարեկան մի քանի անգամ) մասնակցել վճարովի ժամանցային այնպիսի միջոցառումների, ինչպիսիք են սպորտը, կինոն, համերգը և այլն։
- Բնակչության 70.2%-ը չի կարողանում փոխարինել մաշված կահույքը՝ ներառյալ կահույքի առանձին առարկաները։
Նկատենք, որ վերը բերված ցուցանիշներից առաջինի մասով 2024թ․ 2023թ․ համեմատ նկատվել է բարելավում 2.5 տոկոսային կետով, երկրորդի մասով՝ 3.8 տոկոսային կետով, և երրորդի պարագայում՝ 1.2 տոկոսային կետով։
OVIO տվյալների մշակման կենտրոնը և IDBank-ը ռազմավարական համագործակցություն են սկսել
Դիտարկենք նաև զրկվածության ցուցանիշների 3 նվազագույն մակարդակներ արձանագրած իրավիճակները․ Մասնավորապես,
- Բնակչության 1.7%-ը չի կարողանում ունենալ բջջային հեռախոս,
- Բնակչության 4.5%-ը չի կարողանում ժամանակին վճարել վարձակալության կամ հիմնական կացարանի հիփոթեքի համար։
- Բնակչության 6.5%-ը չի կարողանում ինտերնետային կապ ունենալ։
Հարկ է նշել, որ 2024թ․ 2023թ․ համեմատ զրկվածության ցուցանիշների 3 նվազագույն մակարդակներ արձանագրած ուղղություններից առաջինի պարագայում դիտվել է իրավիճակի վատթարացում 0.6 տոկոսային կետով։
Ժամանակին վարձակալության կամ հիմնական կացարանի հիփոթեքի համար վճարումներ կատարել չկարողացողների մասնաբաժինը 2024թ․ 2023թ․ համեմատ աճել է 0.3 տոկոսային կետով։
Ինտերնետ կապ ունենալու հնարավորություն չունեցողների մասնաբաժինը 2024թ․ 2023թ․ համեմատ կրճատվել է 1.8 տոկոսային կետով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում