2023 թվականի փետրվարի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները (ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում) նախատեսվում է վճարել անկանխիկ եղանակով՝ բացառապես բանկերի միջոցով․ «Պետական նպաստների մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող նախագծերն այսօր առաջին ընթերցմամբ ընդունվել են Ազգային ժողովի կողմից։
Ներկայումս վերոնշյալ վճարներն անկանխիկ եղանակով տրամադրվում են ինչպես բանկերի, այնպես էլ ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի միջոցով։ Սակայն անկանխիկ վճարումների վերաբերյալ օրենսդրությամբ՝ Ազգային օպերատորը 2023 թվականի փետրվարի 1-ից չի կարող կենսաթոշակներն (նպաստները) անկանխիկ եղանակով վճարել ներկայիս կարգով։
Ըստ այդմ, Ազգային օպերատորի միջոցով կենսաթոշակն (նպաստը) անկանխիկ եղանակով ստացող քաղաքացիները կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային բաժին՝ կենսաթոշակի կամ նպաստի վճարումը նախընտրած բանկի միջոցով շարունակելու համար։ Աշխատող քաղաքացիները կարող են դիմել նաև առցանց՝ www.socservice.am կայքէջի միջոցով, եթե դիմելու օրվա դրությամբ՝ կենսաթոշակի վճարումը դադարեցված չէ։
Ավելին՝ այստեղ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում