Մի քանի օր առաջ պայթյուն տեղի ունեցավ Ստամբուլի զբոսաշրջային թաղամասերից մեկում։ Դրա արդյունքում զոհերի թիվը կազմեց 6, իսկ վիրավորների թիվը ավելի քան 80 մարդ։ Պայթյունից անմիջապես հետո Թուրքիայի նախագահը միանգամից արձանագրեց, որ նախնական տվյալներով պայթյունը ահաբեկչության հետևանք է։ Ավելին, երկրի ներքին գործերի նախարարը պայթյունից մեջ մեղադրեց քրդերին, ամերիկացիներին և հույներին։
Թուրքական ուժերի գործողությունների արդյունքում ձերբակալվեց մի կին, որը դեպքի վայր էր հասցրել ռումբը։ Կինը խոստովանել էր, որ ամուր կապեր ունի քրդերի հետ։ Թուրքական կողմը պնդում է, որ, եթե կինը չձերբակալվեր, ապա կկարողանար անխափան հեռանալ Հունաստան։ Թուրքիան բազմիցս մեղադրել է ԱՄՆ-ին քրդերին ֆինանսավորելու մեջ։
Իհարկե, այս հրաշալի պատմությունը, որը գրվել է թուրքական հատուկ ծառայությունների կողմից շատ հետաքրքիր է։ Կարծում ենք, «Չափազանց անթերի» կազմակերպված պայթյունի հետևում կանգնած է թուրք-ամերիկյան զույգը, որը փորձում է հիմքեր ստեղծել Իրաքի հյուսիս ներխուժելու համար։ Բացի այդ թուրքերը փորձում են «սուլթան» Էրդողանին «սոսնձել» կառավարման աթոռին։ Պայթյունը կբերի թուրք ժողովրդի ուշադրության շեղում երկրի ներկայիս հոգսերից, Էրդողանը հանդես կգա որպես հերոս՝ մի փոքրիկ պատերազմում և կմեծանան հնարավորությունները մնալու նախագահի պաշտոնում։
Նկատենք, որ հայաստանյան ղեկավարությունը անմիջապես ցավակցել է թուրքերին։ Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը նախապես իմացել է և ըստ սցենարի պետք է ցավակցեր։ Խոսելով թուրքական տնտեսության մասին, պետք է փաստենք, որ այն բարդ ժամանակներ է ապրում և թուրք հասարակությունը կրելու է տնտեսական խնդիրների հետևանքները։
Հետաքրքիր է հասկանալ ինչ են ասում մակրոտնտեսական ցուցանիշները․
Գծապատկեր 1․ Թուրքական տնտեսության առանցքային ցուցանիշների վարքագիծը
2022 թ․-ի երկրորդ եռամսյակում Թուրքիան արձանագրել է 7,2 % տնտեսության աճ, որը բավականին լավ արդյունք է՝ հաշվի առնելով արտաքին և ներքին բավականին շատ բացասական ազդակները։ Նկատենք, որ 7,2 տոկոսանոց աճով թուրքական տնտեսությունը վերադարձել է 2021 թ․-ի առաջին եռամսյակ, երբ տնտեսական աճը կազմում էր՝ 7,5 %։ Գնաճը հասել է առավելագույն մակարդակի՝ 83,4 %։
Նկատենք, որ առավելագույն՝ 1998 թ․-ի հունվարի մակարդակից, ներկայիս մակարդակը պակաս է մոտ 16․13 տոկոսային կետով։ Թուրքիայի գլխավոր տոկոսադրույքը հաստատվել է 2022 թ․-ի նվազագուն մակարդակին՝ 13 %։ Գործազրկության մակարդակը 2022 թ․-ի սեպտեմբերին հաստատվել է 10,1 % մակարդակում, որը Թուրքիայի համար լավ արդյունք է։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում