Աղքատությունը, այս կամ այն չափով, մարտահրավեր է գրեթե բոլոր երկրների համար։ Դրա դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է նախ հստակեցնել`որքան է երկրում աղքատության փաստացի մակարդակը։
ՀՀ վիճակագրական կոմիտեի համաձայն՝ ըստ վերին գծի`աղքատ են գնահատվել նրանք, որոնց սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին գծից՝ ֏64,162։
Չափավոր աղքատ են գնահատվել նրանք, որոնց սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին գծից` ֏42,680։
Ծայրահեղ աղքատ գնահատվել են նրանք, որոնց սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից` ֏29,196, իսկ աղքատ են գնահատվել նրանք, որոնց սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության միջին գծից` ֏53,420՝ աղքատության ստորին և վերին գծերի միջինից:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ աղքատության մակարդակը Հայաստանում 2024թ․ հաստատվել է հետևյալ մակարդակում՝
Վիճակագրական տվյալները փաստում են, որ ծայրահեղ աղքատության մակարդակը հանրապետությունում հաստատվել է 0.6% մակարդակում, որը 0.5 տոկոսային կետով նվազել է 2023թ․ համեմատ։
Չափավոր աղքատության մակարդակը 2024թ․ հաստատվել է 8.3% մակարդակում, որը 2023թ․ համեմատ նվազել է 1.4 տոկոսային կետով։
Աղքատությունն ըստ միջին գծի 2024թ․ կազմել է 21.7%, որը 2023թ․ համեմատ կրճատվել է 2 տոկոսային կետով։
Աղքատությունն ըստ վերին գծի 2024թ․ կազմել է 40.2%, որը 2023թ․ համեմատ կրճատվել է 2.4 տոկոսային կետով։
ՀՀ մարզերում և Երևանում 2024թ․ արձանագրվել են աղքատության մակարդակի (ըստ աղքատության միջին գծի) հետևյալ արդյունքները․
Վիճակագրական տվյալները փաստում են, որ աղքատության մակարդակը հավասարապես չէ բաշխված Երևանի և ՀՀ մարզերի միջև։
Մասնավորապես, 2024թ․ աղքատության առավելագույն մակարդակը հաստատվել է Շիրակի մարզում՝ 43%։ Վերջինս 2023թ․ համեմատ նվազել է 0.1 տոկոսային կետով։
Աղքատության ամենացածր մակարդակը հաստատվել է Սյունիքում՝ 6.2%, որը 2023թ․ համեմատ նվազել է 0.8 տոկոսային կետով։
Նկատենք, որ Երևանում հաստատվել է աղքատության 16.9% մակարդակը, որը 2023թ․ համեմատ նվազել է 1 տոկոսային կետով։
Միևնույն ժամանակ, 2024թ․ 2023թ․ համեմատ աղքատության մակարդակի ամենամեծ աճը՝ 6.2 տոկոսային կետով, արձանագրվել է Լոռիում`հաստատվելով հաստատվել 20.4% մակարդակում։
Մյուս կողմից, 2024թ․ 2023թ․ համեմատ աղքատության մակարդակի ամենամեծ անկումը՝ 14.6 տոկոսային կետով, արձանագրվել է Արարատի մարզում. աղքատության մակարդակն այստեղ հաստատվել է 15.7% մակարդակում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
