Ապատեղեկատվության դեմ պայքարի համար ԵՄ-ն ՀՀ-ին ֆինանսավորում կհատկացնի

2 Min Read

Վերջերս վերադարձել եմ Տաշքենդից՝ Ուզբեկստանից: Մենք քննարկում էինք՝ ինչպես կարելի է ամրապնդել առևտրային կապերը Կենտրոնական Ասիայի հետ: Հայաստանն այս առումով կենտրոնական դերակատարում ունի այս ներառական ռեգիոնալ կապակցվածության օրակարգում: Այդ մասին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի մասնակցությամբ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը:

«Պատմական Վաշինգտոնյան համաձայնագիրը խաղաղություն է բերել և ավելի սերտ համագործակվություն է ապահովում կողմերի համար, և ուզում եմ ողջույններս հղել: Առանց ձեզ դա հնարավոր չէր լինի:Այնպիսի ոլորտներում, ինչպիսին էներգետիկան է և թվային զարգացումը, շատ կարևոր է կայունություն ապահովելը, կայունություն, որը շատ կարևոր է եղել Եվրոպայի համար: ԵՄ-ն չի սկսել քաղաքական համայնքով, այն սկսել է ածխի և պողպատի համայնքով:ԵՄ-ն այստեղ է՝ օգնելու ձեզ՝ իրականացնել խաղաղության համաձայնագիրը, և Հայաստանին՝ իրականացնելու «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը»,- ասաց նա:

Կոսը հիշեցրեց՝ Հայաստանում հունիսին խորհրդարանական ընտրություններ են լինելու, և այս համատեքստում շատ կարևորեց ժողովրդավարական կայունության և բարեփոխումների իրականացումը:

«Դուք կարող եք ապավինել մեր աջակցությանը: Ամենուր, ոչ միայն Հայաստանում, ժողովրդավարությունը միշտ սպառնալիքի առարկա է դառնում, և մենք աշխատանքներ պիտի տանենք ապատեղեկատվության դեմ պայքարելու, քաղաքացիական հասարակությանը և մեդիաներին աջակցելու ուղղությամբ, որպեսզի կանխենք ճնշումները այդ ուղղությամբ: Սա շատ կարևոր է, և սա նոր է: 5 մլն եվրո համագործակցության ֆինանսավորում ենք տրամադրում Արևելյան գործընկերոթյան տարածաշրջանի համար, այդ թվում՝ Հայաստանին, ընտրություններին ընդառաջ ապահովելու ապատեղեկատվության դեմ պայքարը»,- հայտարարեց նա:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով