Ամիօ բանկը՝ Armenian Digital Awards-ի մրցանակակիր

1 Min Read

Ամիօ բանկը տարին ավարտում է հաղթանակներով․ Armenian Digital Awards մրցանակաբաշխության ընթացքում բանկի երեք նախագծերը արժանացել են մրցանակների՝ չորս տարբեր անվանակարգերում։

«Քեզ ինչքա՞ն փող ա պետք» սպառողական վարկի արշավը սիրվել է ոչ միայն բանկի հաճախորդների, այլև պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից։ Արշավը ճանաչվել է Silver Winner միանգամից երկու անվանակարգերում՝ Best Digital Creativity և Best Digital Advertising Campaign։

Best Digital Advertising Campaign անվանակարգում Bronze Winner է ճանաչվել նաև Ամիօ բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագիրը՝ Amio Era-ն։

Amio Era-ն բարձր գնահատականի է արժանացել նաև միջազգային հարթակում․ International Finance Awards 2025 մրցանակաբաշխության Banking Awards կատեգորիայում այն արժանացել է «Լավագույն կրթական ԿՍՊ նախաձեռնություն» մրցանակին։

Armenian Digital Awards-ում Bronze Winner է ճանաչվել նաև AMIO Mobile հավելվածը՝ Best Mobile Application անվանակարգում։

Ի դեպ, Ամիօ բանկի հաճախորդ կարող եք դառնալ անմիջապես հավելվածում՝ անցնելով կարճ գրանցում։

Ներբեռնեք հավելվածը այստեղ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից


Ամիօ բանկը թողարկել է 2025 թվականի պարտատոմսերի երրորդ տրանշը

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով