Մարդկությունը, եթե չթողնի իր պատերազմելու սովորույթը, շատ շուտով ավելի լուրջ խնդիրների կբախվի՝ սով, ճգնաժամեր, արհավիրքներ և այլն։ Այս ամենը նկատի ունենալով Օսակայի համալսարանի, «SoftBank» կորպորացիայի, ինչպես նաև Տոկիոյի տեխնոլոգիական ինստիտուտի ինժեներները ստեղծել են փոքրիկ ԱԹՍ, որը կարող է որսալ քիմիական միացությունները մթնոլորտում։ Այս ռոբոտը կօգնի գտնել անհետացած մարդկանց և վնասակար արտանետումների աղբյուրները՝ վթարների, պայթունների և արտակարգ այլ իրավիճակների ժամանակ։
Ռոբոտում ներդրվել է օդի հոսքի վիզուալացման տեխնոլոգիա։ Վերջինս օպտիկական տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս չափել օդի հոսքի շարժման ողջ տիրույթը։ Գիտնականները ներդրել են այս տեխնոլոգիան, որպեսզի հնարավոր լինի հասկանալ, որտեղից են գալիս քիմիական վտանգավոր հոսքերը։
Քիմիական նյութերի տեղաշարժն օդում վերահսկելու նպատակով ԱԹՍ-ին ամրացրել են հոտի ցուցիչներ, ինչպես նաև մշակվել է հատուկ ալգորիթմ, որը կրկնօրինակում է կենդանիների կողմից հոտով որոնման գործընթացը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում