ՀՀ քաղաքացիները կկարողանան աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով

1 Min Read

ՀՀ քաղաքացիները կկարողանան շարունակել աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով: Համապատասխան որոշումը կայացրել է Լեհաստանի աշխատանքի, ընտանիքի և սոցիալական քաղաքականության նախարար Ագնեշկա Ձիեմիանովիչ-Բակը։

Մասնավորապես, ՀՀ քաղաքացիները կկարողանան աշխատել Լեհաստանում հայտարարագրի հիման վրա, որը նրանց թույլ է տալիս ստանալ վիզայի հրավեր, ժամանակավոր բնակության թույլտվություն և ոչ սեզոնային աշխատանք մինչև երկու տարի անընդմեջ։

Նույն իրավունքը կունենան նաև Բելառուսի, Մոլդովայի և Ուկրաինայի քաղաքացիները։

Սակայն, նոր որոշման համաձայն, Վրաստանի քաղաքացիները կզրկվեն այս արտոնությունից դեկտեմբերի 1-ից։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով