Նոյեմբերի ընթացքում կենտրոնացված բորսաների (CEX) առևտրի ծավալը նվազել է մինչև $1,59 տրիլիոն, ինչը հունիսից ի վեր ամենացածր ցուցանիշն է։ Այս թիվը 26.7% պակաս է, քան հոկտեմբերին գրանցված $2,17 տրիլիոնը, հայտնում է The Block-ը։
Առավել մեծ ծավալը կրկին գրանցվել է Binance բորսայում՝ $599,34 մլրդ, սակայն դա նույնպես 25.8% նվազ է հոկտեմբերյան $810,44 մլրդ-ից։
Դեցենտրալիզացված բորսաների (DEX) առևտրային ծավալներն էլ են նվազել՝ 30% անկումով՝ հոկտեմբերյան $568,43 մլրդ-ից հասնելով $397,78 մլրդ-ի։ Սա նույնպես նվազագույն ցուցանիշ է հունիսից ի վեր։
Նշվում է, որ ամենամեծ ծավալը բաժին է ընկել Uniswap-ին՝ $79,98 մլրդ, ինչը 35.6% պակաս է նախորդ ամսվա ցուցանիշից։
Ընդհանուր առմամբ արձանագրվում է շուկայի ակտիվության տեղաշարժ դեպի կենտրոնացված հարթակներ։ DEX/CEX առևտրային հարաբերակցությունը նոյեմբերին նվազել է մինչև 15.73%, մինչդեռ հոկտեմբերին այն կազմում էր 17.56%։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում