Ավարտվել է թեքահարթակների կառուցման ծրագիրը. որքան թեքահարթակ է կառուցվել

1 Min Read

Երևանում ավարտվել է թեքահարթակների կառուցման ծրագիրը: 12 վարչական շրջանների  286 հասցեներում կառուցվել է 551 թեքահարթակ: Կարևորելով ծրագրի իրագործումը՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը մի շարք նկատառումներ է արել:
«Շատ կարևոր և մեծ աշխատանք է արվել և կարևոր էր, որ ամրագրվեց, որ ծրագիրը պետք է լինի համակարգային, այսինքն՝ ամբողջական լուծումներ են տրվել, բայց տեղ-տեղ թեքահարթակի տեսակները սխալ ենք ընտրել՝ ընտրելով մի ուղղությամբ բարձրացող թեքահարթակ, երբ պետք էր երեք կողմից մոտեցումներով։ Մեր քաղաքն ավելի ներառական և ավելի հասանելի դարձնելը հանրային վայրերին, մեր առաջնահերթությունների շարքում է շարունակում մնալ»,- ընդգծել է քաղաքապետը:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով