Ամերիկյան Amazon IT կորպորացիան նախատեսում է մոտ ապագայում աշխատանքից հեռացնել մոտ 10 հազար մարդու։ Այս մասին հայտնում է New York Times-ը (NYT)՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Նշվում է, որ կրճատումները կսկսվեն 2022 թվականի նոյեմբերից։
Ըստ NYT-ի` աշխատանքից կզրկվեն վարչական և տեխնոլոգիական պաշտոնների ներկայացուցիչները: Ամենամեծ կրճատումները տեղի կունենան Amazon ապրանքանիշի ներքո սարքեր մշակող, ինչպես նաև անձնակազմի կառավարման ստորաբաժանումներում:
Առաջիկա կրճատումները կլինեն ամենամեծը ընկերության պատմության մեջ։ 10,000 աշխատակիցների կրճատելով՝ Amazon-ը կկրճատի իր կորպորատիվ աշխատուժը 3 %-ով, իսկ ընդհանուր աշխատուժը՝ մոտ 1 %-ով։
Այսօր Amazon-ում աշխատում է ավելի քան 1,5 միլիոն մարդ, որոնց մեծ մասը կապալառուներ են, որոնք ֆիքսված աշխատավարձ չեն ստանում, բայց վարձատրվում են ժամով։
Amazon-ի կրճատումները վաճառքի կարևոր սեզոնի ընթացքում, ըստ NYT-ի, ցույց են տալիս, թե որքան արագ է վատանում աշխարհի տնտեսական իրավիճակը: Չէ՞ որ անցյալ տարի Amazon-ը ՏՏ ոլորտի այն ընկերություններից էր, որը դժգոհում էր տեխնիկական մասնագետների պակասից և առաջարկում չափազանց բարձր աշխատավարձ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում