Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չէր սպասում, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի ռուսական «Լուկօյլ» և «Ռոսնեֆտ» նավթային ընկերությունների դեմ։
Ռուսաստանի նախագահն այս մասին ասել է Բիշքեկ կատարած այցի ժամանակ տեղի ունեցած մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ Սպիտակ տան որոշումը թվացել է ինքնաբուխ, քանի որ Ալյասկայի բանակցություններից հետո Մոսկվայի և Վաշինգտոնի միջև որևէ հակասություն չի եղել։
«Բանակցությունների ընթացքում մենք տպավորություն ենք ստացել, որ ԱՄՆ-ի հետ համաձայնության ենք եկել, թե ինչ է պետք անել ռազմական գործողությունները դադարեցնելու համար։ Եվ հանկարծ ԱՄՆ-ն հայտարարեց պատժամիջոցների մասին։ Ես նույնիսկ չհասկացա, թե ինչ է կատարվում», — ասել է Պուտինը։
Հոկտեմբերին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ կիրառեց «Լուկօյլի», «Ռոսնեֆտի» և նրանց դուստր ձեռնարկությունների նկատմամբ։
Սահմանափակումները ներառում են ընկերությունների բոլոր ամերիկյան ակտիվների սառեցում և ամերիկյան կազմակերպություններին արգելել նրանց հետ գործարքներ կնքել։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
