Կորեայի ամենամեծ կրիպտոբորսա Upbit-ը դադարեցրել է մուտքն ու ելքը, քանի որ հայտնաբերել է շուրջ 37 միլիոն դոլարի արժողությամբ ոչ թույլատրված փոխանցում։ Ըստ բորսայի տվյալների՝ նոյեմբերի 27-ին Solana ցանցում շուրջ 54 միլիարդ վոնի (մոտ 37 մլն դոլար) չափով թոքեններ են փոխանցվել արտաքին դրամապանակ։
Upbit-ը հայտարարում է, որ ամբողջությամբ կփոխհատուցի հաճախորդների վնասները։
Տեղի ունեցածը համընկել է խոշոր իրադարձության հետ․ ընդամենը մեկ օր առաջ հայտարարվել էր Upbit-ի և կորեական տեխնոլոգիական հսկա Naver-ի՝ 10,3 մլրդ դոլար արժողությամբ գործարքի մասին։
Naver-ի ղեկավարությունը նույն օրը կայացած մամուլի ասուլիսում հաստատել է, որ ընկերությունը պատրաստվում է առաջիկա հինգ տարիներին ներդնել 10 տրիլիոն վոն (6,8 մլրդ դոլար) արհեստական բանականության և բլոկչեյնի զարգացման մեջ։ Upbit-ի ձեռքբերումը համարվում է ֆինտեխ և կրիպտոշուկայի զարգացման ռազմավարական քայլ։
Upbit-ը Հարավային Կորեայի ամենամեծ կրիպտոբորսան է, և երկրի կրիպտոշուկայի ծավալը, հաշվարկված կորեական վոնով, համադրելի է ԱՄՆ դոլարով առևտրի ծավալների հետ (բացառությամբ USDT-ի նման ստեյբլքոինների)։ Սա Հարավային Կորեային դարձնում է աշխարհում երկրորդ ամենախոշոր կրիպտոշուկան։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում