Apple Inc.-ը փորձում է խթանել Mac-ի վաճառքը՝ հաղթահարելու համար տոնական եռամսյակում վաճառքի աճի դանդաղումը:
Ընկերությունն առաջարկում է մինչև 10% զեղչ 14 և 16 դյույմանոց MacBook Pro-երի համար: Սա փոքր ու միջին ձեռնարկություններին տրվող սովորական զեղչից ավելին է։
Անցյալ ամիս ընկերությունը կանխատեսել էր, որ տոնական եռամսյակում աճը կլինի ավելի ցածր, քան նախորդ ժամանակահատվածում՝ Mac -ի եկամուտների նկատելի անկման պատճառով:
Ֆինանսական եռամսյակում, որն ավարտվել է սեպտեմբերի 24-ին, Mac համակարգիչների վաճառքը բերել է ավելի քան 11,5 միլիարդ դոլար կամ Apple-ի ընդհանուր եկամտի գրեթե 13%-ը: Դա պատմության մեջ լավագույն վաճառքի շրջանն էր ապրանքային այս գծի համար:
Այն ձեռնարկությունները, ովքեր կգնեն 5-ից 24 MacBook Pro՝ էկրանի չափսերի և կոնֆիգուրացիաների ցանկացած համակցությամբ, կստանան 8% զեղչ, իսկ 25 միավոր մեծաքանակ գնումներ կատարողները կստանան 10% զեղչ: Առաջարկը կգործի մինչև դեկտեմբերի 24-ը։
Բացի MacBook Pro-ի վաճառքը խթանելու փորձից, Apple-ը կարող է նոր մոդելներից առաջ փորձել ազատվել ավելորդ գույքագրումից: Սպասվում է, որ թարմացված MacBook Pro-երը՝ M2 Pro և M2 Max չիպերով, կթողարկվեն 2023 թվականի առաջին ամիսներին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում