ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի առաջին կնոջ՝ Իվանայի քաղաքային տունը նրա մահից չորս ամիս անց վաճառվում է։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
WSJ-ի տվյալներով՝ Մանհեթենում գտնվող Իվանա Թրամփի քաղաքային տունը վաճառվում է 26,5 մլն դոլարով: Տան մակերեսը գերազանցում է 8,5 հազար քառակուսի ֆուտը։ Ինտերիերը նախագծված է 1980-ականների ոճով՝ ընձառյուծի պրինտով, վարդագույն մարմարով և ոսկեզօծ զարդարանքով:
Գույքի վաճառքից ստացված գումարը կբաժանվի Իվանայի երեխաների՝ Դոնալդ կրտսերի, Իվանկայի և Էրիկի միջև։
Իվանա Թրամփը մահացել է այս տարվա հունիսին, դժբախտ պատահարի հետևանքով։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի առաջին կինը սայթաքել և ընկել է աստիճաններից, ինչը հանգեցրել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում