Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական միջոցառումներ բենզինի և դիզելային վառելիքի իրացմամբ զբաղվող «Արմպետրոլ» ՍՊԸ-ին պատկանող լցակայաններում։ Այս մասին տեղեկացնում են գերատեսչությունից:
«Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են վառելիքաբաշխիչ սարքավորման չափագիտական կանոնների և նորմերի պահանջների խախտումներ, մասնավորապես՝ թերլիցքավորման դեպքեր հետևյալ հասցեներում․
- ք․ Երևան, Նոր Նորք, Մյասնիկյան 20/1,
- ք․ Երևան, Նոր Նորք, Դավիթ Բեկի 286/3:
Հայտնաբերված խախտումների համար տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության»,- ասված է հաղորդագրությունում։
