Հոնկոնգում վերջին տարիների ընթացքում ամենաուժեղ հրդեհն է բռնկվել. նախնական տվյալներով կա 13 զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

2025 թ. նոյեմբերի 26-ին, մոտ կեսօրից հետո, Տայ Պո (Tai Po) շրջանում հրդեհ  է բռնկվել Wang Fuk Court բազմաբնակարան շինությունների համալիրում։ Կրակը արագ տարածվել է  բազմահարկ կառուցվածքների ողջ տարածքով։

Հրդեհը  հայտարարվել է մինչև «5-րդ ահազանգ» (No. 5 alarm) — այս ցուցանիշը Հոնկոնգում համարվում է առավելագույնը։

128 հրշեջ մեքենա և 57 շտապօգնության ավտոմեքենա, մոտ 767 հրշեջ և հարյուրավոր շտապ օգնության աշխատակիցների թիմեր ներգրավվեցին փրկարարական աշխատանքներին։

  • Պաշտոնապես հաստատվել է, որ հրդեհից մահացել է առնվազն 13 մարդ։

  • Նախնական տվյալներով՝ 9 մարդ մահացել է տեղում, եւ 4-ը՝ հիվանդանոցում։

  • Վիրավորների թիվը` 15-ից ավելի, մի քանիսը` ծանր վիճակում։

  • Շուրջ 700+ բնակիչ տեղափոխվել են ժամանակավոր ապաստաններ։

  • Ոստիկանությունը և հրշեջ ծառայությունները հայտնում են նաև, որ այժմ կան մարդիկ, ովքեր համարվում են «անհայտ կորածներ»․ հնարավոր է` դեռ կան մարդիկ, որոնց մասին տեղեկություն չկա։

Ի՞նչը նպաստեց հրդեհի արագ տարածմանը

  • Շինության արտաքին բամբուկյա շրջանակը, որը հաճախ օգտագործվում է կառուցման աշխատանքների ժամանակ, շատ արագ բռնկվող է։ Հայտնում է  Reuters-ը:

  • Վերջին տարիներին Հոնկոնգում   անցում էին կատարում  ավելի անվտանգ, մետաղական շրջանակների (metal scaffolding), սակայն այս շինարարական համալիրում դեռ օգտագործվել էր բամբուկ։

  • Հրդեհի ժամանակ հիմնական ճանապարհներից մեկը՝ Tai Po–ի մայրուղին, փակվել է անվտանգության նկատառումներից ելնելով։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով