Հանդիպում բանկային համակարգի և ՏՏ ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ

1 Min Read

ՀՀ բանկային համակարգի և ՏՏ ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած արդեն երկրորդ աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են ֆինանսական ռիսկերի կառավարման գործիքների հասանելիության, ինչպես նաև այլ պրակտիկ հարցեր:

Բանախոսների փոխանցմամբ՝ ներկայիս գլոբալ ֆինանսատնտեսական անորոշությունների ֆոնինկարևորվում է ֆինանսական շուկայում, այդ թվում՝ արժութային ռիսկերի կառավարման ածանցյալ գործիքների առկայությունն ու հասանելիությունը: Մի շարք առևտրային բանկերի կողմից ներկայացվել են գործող ածանցյալ գործիքների պայմանները։

Հարկ է հաշվի առնել, որ չծածկված ռիսկերի դեպքում տնտեսվարողները կարող են կրել կորուստներ, մինչդեռ գործիքների կիրառմամբ կարող են կառավարել վերոնշյալ ռիսկերը։

Նշենք, որ նմանատիպ հանդիպումներ տեղի են ունեցել նաև արժութային ռիսկեր ունեցող այլ ոլորտների ներկայացուցիչների հետ: Առաջիկայում ևս կկայանան նմանատիպ այլ հանդիպումներ։

Հայտնում է Հայաստանի բանկերի միության Հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

Կիսվեք այս հոդվածով