Որո՞նք են աշխարհի խոշորագույն բանկերը՝ ըստ առանցքային ցուցանիշների. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

4 Min Read

Աշխարհի առաջադեմ տնտեսություններում բանկերը նույնիսկ ցուցակվում են ֆոնդային բորսաներում։ Նկատենք, որ արևմտյան բանկային ուժեղ համակարգին ձեռնոց են նետում մի շարք ասիական բանկային համակարգեր։ Մասնավորապես, զգալի դերակատարում ունեն չինական բանկերը։ Հետաքրքիր է ուսումնասիրել աշխարհի խոշոր բանկերը` ըստ մի շարք կարևոր ցուցանիշների 2025թ․ նոյեմբերի 25-ի դրությամբ․

Առաջին հերթին փաստենք, որ  ներկայացված աշխարհի 681 խոշոր բանկերի կապիտալիզացիայի ընդհանուր մակարդակը կազմել է $13 տրլն։ Կապիտալիզացիայի բարձր մակարդակով թոփ 10 բանկերից առաջին 3 հորիզոնականները զբաղեցնում են երկու ամերիկյան և մեկ չինական բանկեր․

  • JPMorgan Chase՝ 819 մլրդ,
  • Agricultural Bank of China՝ 399 մլրդ,
  • Bank of America՝ 385 մլրդ։

Այստեղ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել առաջին հորիզոնականում և երկրորդ ու երրորդ հորիզոնականներում հայտնված բանկերի ցուցանիշների տարբերությանը։ Մասնավորապես,  JPMorgan Chase բանկի պարագայում կապիտալիզացիայի մակարդակը գերազանցում է երկրորդ և երրորդ հորիզոնկաններում հայտնված բանկերից յուրաքանչյուրի կապիտալիզացիայի մակարդակներին մոտ 2 անգամ։


Ամփոփվել է ԱրարատԲանկի և Arca-ի համատեղ ակցիան


Մյուս կարևոր ցուցանիշը բանկի ընդհանուր ակտիվների ծավալներն են։ 681 խոշոր բանկերի ընդհանուր ակտիվների ծավալները կազմել են մոտ$149 տրլն։ Ընդհանուր ակտիվների առավելագույն ծավալներով թոփ տասնյակում հայտնված բանկերից առաջին երեք հորիզոնականներում են հայտնվել չինական խոշոր բանկերը՝ հետևում թողնելով ամերիկյան, ֆրանսիական, ճապոնական և ՄԹ բանկերին․

  • ICBC՝ 7․3 տրլն,
  • Agricultural Bank of China՝ 6․8 տրլն,
  • China Construction Bank՝ 6․2 տրլն։

681 խոշոր բանկերի ընդհանուր պարտավորությունների ծավալը կազմել է մոտ $137 տրլն, իսկ առավելագույն ծավալով թոփ 10 բանկերից առաջին երեք հորիզոնականներում են հայտնվել կրկին չինական բանկերը․

  • ICBC՝ 6․7 տրլն,
  • Agricultural Bank of China՝ 6․3 տրլն,
  • China Construction Bank՝ 5․7 տրլն։

Ամիօ բանկը՝ Armenian Digital Awards-ի մրցանակակիր


Հաջորդ ցուցանիշը նկարագրում է բանկերի զուտ ակտիվների ծավալը` կարևոր ցուցանիշ, որը ցույց է տալիս բանկի ակտիվների և պարտավորությունների ծավալների տարբերությունը։

Ֆինանսների տեսանկյունից «առողջ» բանկերի պարագայում զուտ ակտվիվների ծավալները պետք է լինեն դրական։ Այս մասով առավելագույն ծավալներ արձանագրած խոշոր 10 բանկերի ցանկի առաջին 3 հորիզոնականներում են հայտնվել հետևյալ չինական բանկերը․

  • ICBC՝ 578 մլրդ,
  • China Construction Bank՝ 500 մլրդ,
  • Bank of China՝ 455 մլրդ։

Հարկ է նշել, որ զուտ ակտիվների ընդհանուր ծավալը 681 խոշոր բանկերի պարագայում կազմել է մոտ $11տրլն։


OVIO տվյալների մշակման կենտրոնը և IDBank-ը ռազմավարական համագործակցություն են սկսել


Բանկերի համար «ընդհանուր պարտք» հասկացությունը կարող է նշանակել բոլոր չմարված բանկային պարտքերը` ներառյալ ընթացիկ և երկարաժամկետ պարտավորությունները, բայց չսահմանափակվելով բոլոր չմարված հիփոթեքային վարկերով: Այս ցուցանիշի առավելագույն ծավալներ արձանագրած թոփ 10 բանկերի ցանկի առաջին 3 հորիզոնականներում են հայտնվել հետևյալ խոշոր բանկերը․

  • JPMorgan Chase՝ 497 մլրդ,
  • Agricultural Bank of China՝ 495 մլրդ,
  • China Construction Bank՝՝ 479 մլրդ։

Եվ վերջապես, դիտարկենք այն խոշոր բանկերի թոփ 10-ը, որոնք արձանագրել են կանխիկի առավելագույն ծավալներ։ Վերջիններս անհրաժեշտ են ապահովելու համար հաճախորդների կողմից բանկերում դրված միջոցների դուրսգրման գործընթացները և բանկի ամենօրյա ծախսերը։ Այս ցուցանիշով թոփ 10 բանկերի ցանկի առաջին 3 հորիզոնականում են հայտնվել հետևյալ խոշոր ճապոնական, չինական և ֆրանսիական բանկերը․

  • Mitsubishi UFJ Financial՝ 797 մլրդ,
  • ICBC՝ 696 մլրդ,
  • Crédit Agricole՝ 683 մլրդ։

Ամփոփելով` արձանագրենք, որ առաջատար դիրքերի համար մղվող հիմնական պայքարն ընթանում է չինական և ամերիկյան բանկերի միջև։ Այս մրցակցությանը փորձում են հասնել եվրոպական և ճապոնական բանկերը։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով