Ամփոփվել է ԱրարատԲանկի և Arca-ի համատեղ ակցիան

2 Min Read

Ամփոփվել է ԱրարատԲանկի և Arca-ի «Փոխանցիր հեռախոսահամարով» համատեղ ակցիան, որի շրջանակներում հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը AraratMobile հավելվածի միջոցով ArcaPay-ով 50,000 ՀՀ դրամ և ավել գումարի փոխանցումներ կատարողները հնարավորություն ունեին դառնալ ակցիայի հաջողակներից մեկը՝ շահելով բազմաթիվ նվերներ։

Ակցիան ամփոփվել է ԱրարատԲանկի ֆեյսբուքյան էջում՝ ուղիղ հեռարձակմամբ։ Պատահականության սկզբունքով ընտրված հաջողակները շահել են բազմաթիվ նվերներ, այդ թվում iPhone 17 Pro, MacBook Air 13.6″ M4 և Airpods Max ականջակալներ։

Գլխավոր մրցանակակրի նվերը դեպի Զանզիբար ուղևորությունն էր՝ նախատեսված 2 անձի համար։

«ArcaPay-ն օրեցօր հաճախորդների համար դառնում է ամենահարմարավետ թվային գործիքն՝ ապահովելով ակնթարթային փոխանցումներ բանկից բանկ միայն հեռախոսահամարով՝ առանց քարտի կամ հաշվի տվյալների։ ԱրարատԲանկի հետ համատեղ այս ակցիան փաստում է այն մասին, որ Arca-ում ստեղծում ենք այնպիսի համակարգեր, որոնք օգտատերերին առաջարկում են առավել նորարար և հարմարավետ թվային լուծումներ, որոնք միշտ գերազանցում են սպասելիքները։  Շնորհակալ ենք բանկին՝ համագործակցության, և ակցիայի մասնակիցներին՝ վստահության համար և շնորհավորում ենք բոլոր հաղթողներին»,- նշել է Arca-ի Մարքեթինգի բաժնի պատասխանատու Նոնա Մարկոսյանը։


«Հերթական անգամ հաճելի անակնկալներ մատուցեցինք մեր հաճախորդներին` հնարավորություն ընձեռելով շահելու տարատեսակ նվերներ. ևս մեկ անգամ փաստեցինք, որ ԱրարատԲանկն ամեն կերպ աջակցում է իր հաճախորդներին: Ուրախ էինք բանկերից առաջինն անցկացնել ArcaPay-ով փոխանցումների առաջխաղացման համատեղ արշավը՝ հաճախորդներին ներկայացնելով AraratMobile հավելվածում հեռախոսահամարով միջբանկային փոխանցումների հնարավորությունները»,- նշել է ԱրարատԲանկի Մարքեթինգի բաժնի պետի պաշտոնակատար Գարեգին Գալուստովը։

ArcaPay-ը բանկից բանկ հեռախոսահամարի միջոցով ակնթարթային փոխանցումներ կատարելու պարզ, արագ ու անվտանգ համակարգ է։

Հիշեցնենք, որ AraratMobile հավելվածում և ArcaPay համակարգին մասնակից բանկերի հավելվածներում ArcaPay-ով միջբանկային փոխանցումներն իրականացվում են 0% միջնորդավճարով։

AraratMobile հավելվածը կարող եք ներբեռնել AppStore-ից և Google Play-ից։

Բանկի հատուկ առաջարկներին ծանոթացեք պաշտոնական կայքում,  մասնաճյուղերում կամ զանգահարեք +374 10 59 23 23:

 ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով