Ամիօ բանկը թողարկել է 2025 թվականի պարտատոմսերի երրորդ տրանշը

1 Min Read

Ամիօ Բանկը հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է անվանական, չփոխարկվող, արժեկտրոնային պարտատոմսեր՝ առաջարկելով ապահով և շահավետ ներդրումային հնարավորություն։

Տեղաբաշխվող պարտատոմսերի պայմաններն են.

  • Տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 10.25%
  • Տեղաբաշխման ծավալը՝ 2,500,000,000 ՀՀ դրամ
  • Անվանական արժեքը՝ 100,000 ՀՀ դրամ
  • Քանակը՝ 25,000 հատ
  • Շրջանառության ժամկետը՝ 27 ամիս
  • Արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ 3 ամիս
  • Մարման օրը՝ 2028թ. փետրվարի 14

Տեղաբաշխումը սկսվել է 2025թ. նոյեմբերի 14-ին և կշարունակվի մինչև 2026թ. հունվարի 21-ը ներառյալ:

Պարտատոմսերը հանդիսանում են հուսալի ֆինանսական գործիքներ և երաշխավորվում են Ավանդների hատուցումը երաշխավորող hիմնադրամի կողմից՝ նույն սկզբունքով, ինչպես ավանդները:

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կներկայացվեն ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում:

Բանկի կողմից թողարկված պարտատոմսերը կարող եք ձեռք բերել նույնիսկ առանց բանկ այցելելու՝ անմիջապես AMIO Mobile հավելվածում:

Պարտատոմսերի հրապարակային առաջարկին (գրանցված ՀՀ ԿԲ նախագահի 13.08.2025թ. թիվ 1/269 Ա որոշմամբ) ծանոթանալու համար այցելեք՝ այստեղ:

Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով